Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գենետիկներ. հանճար չեն ծնվում

Գենետիկներ. հանճար չեն ծնվում

“Հանճար չեն ծնվում, հանճար դառնում են” , - այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները: Հանճարեղությունը գեների եւ մարդու վարքագծի փոխներգործության... արդյունքն է:

Զակ Համբրիկն, իր գործընկերների հետ միասին, հետազոտություն է անցկացրել 850 զույգ երկվորյակների շրջանում` փորձելով  բացահայտել միաձվային և տարաձվային  երկվորյակների գենետիկ նմանությունները: Նա նկատել է, որ դիզիգոտային երկվորյակները նման են  50 տոկոսով, իսկ մոնոզիգոտայինները` 100:

Գիտնականներին հաջողվել է պարզել, թե հանճարեղության զարգացման որ էտապում են գեներն իրենց խոսքն ասում: Նրանց համոզմամբ, այս կամ այն ոլորտում ժամերով գործնական աշխատանք կատարելու, պարապելու կարողությունը մեծամասամբ գեների գործունեությամբ է պայմանավորված: Իբրև օրինակ ամենևին էլ պատահական չէ, որ կայացած երաժիշտները համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ են հաջողության հասնում: Համապատասխան գեների բացակայության դեպքում  երկարատեւ պարապմունքները բավական չեն ցնցող արդյունք ստանալու համար, - հաղորդում է CTV News-ը:

Հակառակ տարածված համոզմունքի, թե պրակտիկան գեների դրսևորման ուժգնության թուլացմամբ է զուգորդվում, գենետիկները բացահայտել են, որ ժառանգական գործոնի դերը համառություն դրսեւորման արդյունքում առավել նշանակալի է դառնում: Ասվածից հետևում է` չնայած այն հանգամանքի, որ  ամենահամառ պրակտիկների շրջանում վարպետության նշանակալի տարբերություններ են նկատվում,  այնուամենայնիվ  հանճար հատուկենտ մարդիկ են դառնում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. iavseznaika.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ